Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը նորամուտը սադուդյան «Ալ Ահլիում» նշեց գոլով։ 26-ամյա կիսապաշտպանը մասնակցեց ընկերական հանդիպման ավստրիական «Պինցգաու Զալֆելդենի» դեմ։ «Ալ Ահլին» հաղթեց 8:0 հաշվով։ Սպերցյանը 29-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։
Սպերցյանը Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարից» է տեղափոխվել «Ալ Ահլի»։ Տրանսֆերի գումարը կազմել է 21 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի