21:37  ,  11 հուլիսի, 2026

Էդուարդ Սպերցյանը նորամուտն «Ալ Ահլիում» նշեց գոլով (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը նորամուտը սադուդյան «Ալ Ահլիում» նշեց գոլով։ 26-ամյա կիսապաշտպանը մասնակցեց ընկերական հանդիպման  ավստրիական «Պինցգաու Զալֆելդենի» դեմ։ «Ալ Ահլին» հաղթեց 8:0 հաշվով։ Սպերցյանը 29-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։

Սպերցյանը Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարից» է տեղափոխվել «Ալ Ահլի»։ Տրանսֆերի գումարը կազմել է 21 միլիոն եվրո։ 

Անցած մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում