15:01  ,  10 հուլիսի, 2026

ԵԱ․ Հայաստանի Մ-20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը գլխավոր մարզիչ Սևակ Քեթենջյանի գլխավորությամբ ավարտել է ուսումնամարզական հավաքը Երևանում և մեկնել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա, որտեղ հուլիսի 10-19-ը կմասնակցի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Մրցաշարին մասնակցում է 21 հավաքական, որոնք բաժանված են 4 խմբերի։ Հայաստանի թիմը ընդգրկված է C խմբում, որտեղ կմրցի հետևյալ հավաքականների հետ՝

Կոսովո

Պորտուգալիա

Իսլանդիա

Բոսնիա և Հերցեգովինա

Կիպրոս

Հայաստանի Մ20 հավաքականի խաղացանկը

Հուլիսի 10

Հայաստան - Իսլանդիա` 15:30

Հուլիսի 11

Պորտուգալիա - Հայաստան` 15:00

Հուլիսի 12

Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա` 22:30

Հուլիսի 14

Կոսովո - Հայաստան` 23:00

Հուլիսի 15

Կիպրոս - Հայաստան` 17:30  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English