10:02  ,  10 հուլիսի, 2026

ԱԱ-2026. Անգլիայի հավաքականի խաղացողը որակազրկվեց 2 խաղով

Անգլիայի հավաքականի եւ Լեւերկուզենի «Բայերի» պաշտպան Ջարել Կուանսան որակազրկվել է աշխարհի առաջնության երկու խաղով, հաղորդում է Sky News-ը։

1/8 եզրափակիչում Կուանսան սահանկում կատարելիս հարվածել էր մեքսիկացի պաշտպան Խեսուս Գալյարդոյի ոտքին եւ հեռացվել։ Անգլիան այդ խաղում Մեքսիկային հաղթել էր 3:2 հաշվով։

Կուանսան բաց կթողնի 1/4 եզրափակիչի հանդիպումը Նորվեգիայի դեմ։ Այդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 12-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News