23:45  ,  9 հուլիսի, 2026

«Ուիմբլդոն»․ Չեխական եզրափակիչ կանանց մենախաղում

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի տիտղոսը կանանց մենախաղում կվիճարկեն Չեխիայի ներկայացուցչ Կարոլինա Մուխովան եւ Լինդա Նոսկովան։

Կիսաեզրափակիչում աշխարհի 9-րդ ռակետ Կարոլինա Մուխովան 6:2, 1:6, 7:6 (12:10) հաշվով հաղթեց աշխարհի 7-րդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։

Աշխարհի 12-րդ ռակետ Լինդա Նոսկովան 6:4, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 13-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյուկի նկատմամբ։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print