Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երեւանում անցկացվող Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության խմբային փուլի վերջին խաղում 110:78 հաշվով պարտության մատնեց Մոնակոյի հավաքականին։
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) ճանաչվեց Էթան Կազանչյանը, որը գրանցեց 33 միավոր, 3 ռեբաունդ, 8 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի թիմը խմբային փուլն ավարտեց 4 անընդմեջ հաղթանակով, գրավեց առաջին տեղը և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիրը։
Հայաստանի հավաքականը հուլիսի 11-ին կմրցի Մոլդովայի հավաքականի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:11 , 17 հոկտեմբերի
00:30 , 17 հոկտեմբերի
23:05 , 16 հոկտեմբերի
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի