Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» համաձայնության է հասել Դորտմունդի «Բորուսիայի» 24-ամյա հարձակվող Քարիմ Ադեյեմիի հետ եւ հարցում է արել հնարավոր տրանսֆերի համար գերմանական ակումբին, հաղորդում է Bild-ը։
Տրանսֆերի գումարը բոնուսներով կկազմի 50 միլիոն եվրո։ Քարիմ Ադեյեմին Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական ակումբում։
Ակումբների միջեւ բանակցությունները շարունակվում են։
Գերմանիայի անցած առաջնությունում Ադեյեմին մասնակցել է 28 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի