21:04 9 հուլիսի, 2026Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» համաձայնության է հասել Դորտմունդի «Բորուսիայի» 24-ամյա հարձակվող Քարիմ Ադեյեմիի հետ եւ հարցում է արել հնարավոր տրանսֆերի համար գերմանական ակումբին, հաղորդում է Bild-ը։
Տրանսֆերի գումարը բոնուսներով կկազմի 50 միլիոն եվրո։ Քարիմ Ադեյեմին Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական ակումբում։
Ակումբների միջեւ բանակցությունները շարունակվում են։
Գերմանիայի անցած առաջնությունում Ադեյեմին մասնակցել է 28 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.