16:15  ,  9 հուլիսի, 2026

Մարոկկոյի հավաքականի լավագույն ռմբարկուն չի խաղա Ֆրանսիայի դեմ

Մարոկկոյի հավաքականի հարձակվող Իսմայել Սայբարին չի կարողանա մասնակցել աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպմանը։

Մյունխենի «Բավարիայի» նորեկը ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել Կանադայի դեմ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում (3:0)։

«Սայբարիից բացի, բոլոր խաղացողները պատրաստ են։ Սայբարին չի հասցնում վերականգնվել։ Հույս ունեմ, որ մենք այս առաջնությունում էլի հանդիպում կունենանք, եւ նա դարձյալ դուրս կգա խաղադաշտ այստեղ»,- Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Մոհամեդ Ուահբիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա այսօր եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News