13:19  ,  9 հուլիսի, 2026

ԱԱ-2026․ Նորվեգիա - Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Նորվեգիա - Անգլիա հանդիպման անցկացումը նախատեսված ժամկետում վտանգված է կանխատեսվող անբարենպաստ եղանային պայմանների պատճառով եւ կարող է տեղափոխվել, հաղորդում է Mirror-ը։

Հանդիպման օրը ԱՄՆ-ի Մայամի քաղաքում սպասվում է, որ օդի ջերմաստիճանը կհասնի +43-ի խիստ խոնավության պայմաններում։ Կանխատեսվում է նաեւ ամպրոպ եւ կայծակ։

Նորվեգիա - Անգլիա հանդիպումը պետք է տեղի ունենա հուլիսի 12-ին, մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 01:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News