10:42  ,  8 հուլիսի, 2026

ԱԱ-2026. Ռմբարկուների մրցավազքը 1/8 եզրափակիչից հետո

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչից հետո ռմբարկուների մրցավազքը գլխավորում է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, որը 5 խաղում խփել է 8 գոլ։ Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (5 խաղ) ու Նորվեգիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը (4 խաղ) խփել են 7-ական գոլ։

6 գոլ է խփել Անգլիայի հավաքականի 32-ամյա հարձակվող Հարի Քեյնը։

4-ական գոլ ունեն Վինիսիուս Ժունիորը (Բրազիլիա), Իսմաիլա Սառը (Սենեգալ), Միկել Օյարսաբալը (Իսպանիա), Խուլիան Կինյոնեսը (Մեքսիկա), Ջուդ Բելինգեմը (Անգլիա) եւ Ուսման Դեմբելեն (Ֆրանսիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News