00:40  ,  8 հուլիսի, 2026

Մեսի․ Արգենտինայի հավաքականի արածը խելահեղություն է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Եգիպտոսի թիմի նկատմամբ 3:2 հաշվով կամային հաղթանակը։

 Մեսին դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

«Հրաշալի զգացողություններ ունեմ։ Շատ ծանր էր։ Մենք նորից տառապում էինք, բայց այս աշխարհի առաջնություն միշտ է ծանր։ Մեր թիմը երբեք չի հանձնում, միշտ պայքարում է մինչեւ վերջին վայրկյանը։ Արգենտինայի հավաքականի այսօրվա արածը խելահեղություն է»,- Մեսիի խոսքը մեջբերում է Արգենտինայի հավաքականի պաշտոնական էջ X սոցիալական ցանցում։

Քառորդ եզրափակիչում Արգենտինայի մրցակիցը կլինի Շվեյցարիա - Կոլումբիա դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News