00:10  ,  7 հուլիսի, 2026

Բելինգեմ․ Դեռ երբեք այսպես չէի հպարտացել մեր թիմով

Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մեկնաբանել է 3:2 հաշվով հաղթանակը Մեքսիկայի նկատմամբ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում, որը տեղի է ունեցել Մեխիկոյում։ Բելինգեմը դարձել է դուբլի հեղինակ։

«Դեռ երբեք այսպես չէի հպարտացել մեր թիմով։ Սա հսկայական նվաճում է հավաքականի եւ երկրի համար, որն ամբողջ շաբաթ աջակցում էր մեզ։ Մենք գիտակցում էինք, թե ինչքան բարդ կլինի խաղալ ուժեղ մրցակցի դեմ այդպիսի մթնոլորտում։ Այս հաղթանակը դարձնում է իմ կարիերայում լավագույն երեկոն ազգային թիմի հետ»,- Բելինգեմի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Քառորդ եզրափակիչում Անգլիայի մրցակիցը կլինի Նորվեգիան, որը 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել էր Բրազիլիային անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News