10:05  ,  6 հուլիսի, 2026

«Ուիմբլդոն»․ Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան ավարտեց մրցելույթը

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս է մնացել Ուիմբլդոնի մրցաշարից։ Բելառուսի ներկայացուցիչը չորրորդ շրջանում 2:6, 6:7 (2:7) հաշվով պարտվել է աշխարհի 14-րդ ռակետ, ճապոնացի Նաոմի Օսակային։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 27 րոպե։

Նաոմի Օսակայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 9-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովան։

«Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 64,2 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News