08:56  ,  6 հուլիսի, 2026

ԱԱ-2026․ Քառորդ եզրափակիչի 2 զույգ հայտնի է

ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակիչի երկու զույգ արդեն հայտնի է։

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան կմրցի Մարոկկոյի, Անգլիան՝ Նորվեգիայի հետ։

1/8 եզրափակիչում Ֆրանսիան պայքարից դուրս է թողել Պարագվային, Մարոկկոն՝ Կանադային, Նորվեգիան՝ Բրազիլիային, Անգլիան՝ Մեքսիկային։

Քառորդ եզրափակիչի մյուս ուղեգրերը կվիճարկեն Պորտուգալիա - Իսպանիա, ԱՄՆ - Բելգիա, Արգենտինա - Եգիպտոս, Շվեյցարիա - Կոլումբիա զույգերը։

ԱԱ-2026, քառորդ եզրափակիչ

Հունիսի 10

Ֆրանսիա - Մարոկկո՝ 00:00 (Երեւանի ժամանակ)

Հունիսի 12

Նորվեգիա - Անգլիա՝ 01:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News