18:02  ,  3 հուլիսի, 2026

Գերմանիայի հավաքականի խաղացողը միացավ «Բավարիային»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հայտարարեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 23-ամյա եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի տեղափոխության մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031թ. հունիս, հաղորդում է մյունխենյան ակումբի կայքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի հավաքականի խաղացողի համար «Բավարիան» կվճարի 55 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Բրաունն «Այնտրախտի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Բրաունի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Բրաունը Գերմանիայի հավաքականում մասնակցել է 8 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news