18:02 3 հուլիսի, 2026Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հայտարարեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 23-ամյա եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի տեղափոխության մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031թ. հունիս, հաղորդում է մյունխենյան ակումբի կայքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի հավաքականի խաղացողի համար «Բավարիան» կվճարի 55 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Բրաունն «Այնտրախտի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Բրաունի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։
Բրաունը Գերմանիայի հավաքականում մասնակցել է 8 հանդիպման։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.