19:23  ,  29 հունիսի, 2026

Հայաստանի 9 ձյուդոիստ է մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Իսպանիայի Գրան Կանարիա քաղաքում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 9 ձյուդոիստով:

Հովհաննես Դավթյանի եւ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ տատամի դուրս կգան Արմեն Մաթեւոսյանը (50 կգ), Էռնեստ Մուսայելյան (50 կգ), Արսեն Զաքարյանը (55 կգ), Նարեկ Դավթյանը (55 կգ), Նարեկ Նահապետյանը (60 կգ), Սերգեյ Գեւորգյանը (66 կգ), Գարիկ Մալխասյանը (66 կգ), Դավիթ Ջուլհակյանը (81 կգ) եւ Ժորա Գեւորգյանը (81 կգ):

Եվրոպայի առաջնությունը կավարտվի հուլիսի 2-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print