16:06  ,  29 հունիսի, 2026

19-ամյա Յան Դիոմանդը կտեղափոխվի ՊՍԺ

Կոտ դ’Իվուարի հավաքականի եւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» 19-ամյա եզրային հարձակվող Յան Դիոմանդը 5 տարվա պայմանագիր կկնքի Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի հետ, հաղորդում է հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Փարիզյան ակումբը համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ։ «ՌԲ Լապցիգի» հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել։

Անցած մրցաշրջանում Դիոմանդը «ՌԲ Լայպցիգի» կազմում մասնակցել է 36 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Դիոմանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news