16:06 29 հունիսի, 2026Կոտ դ’Իվուարի հավաքականի եւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» 19-ամյա եզրային հարձակվող Յան Դիոմանդը 5 տարվա պայմանագիր կկնքի Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի հետ, հաղորդում է հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Փարիզյան ակումբը համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ։ «ՌԲ Լապցիգի» հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել։
Անցած մրցաշրջանում Դիոմանդը «ՌԲ Լայպցիգի» կազմում մասնակցել է 36 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Դիոմանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.