01:58  ,  26 հունիսի, 2026

ԱԱ-2026․ Գերմանիան պարտվեց Էկվադորին, Կոտ դ’Իվուարն ուժեղ էր Կյուրասաոյից (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին E խմբում ընդգրկված թիմերը։

Գերմանիայի հավաքականն ԱՄՆ-ի Իսթ Ռութերֆորդ քաղաքում մրցեց Էկվադորի թիմի հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Գերմանիայի հավաքականի եւ թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Լերոյ Զանեն։

9-րդ րոպեին պատասխան գոլը խփեց անգլիական «Սանդերլենդի» հարձակվող Նիլսոն Անգուլոն։

Էկվադորի թիմի հաղթական գոլը 77-րդ րոպեին խփեց բրազիլական «Ֆլամենգոյի» հարձակվող Գոնսալո Պլատան։

Գերմանիան 6 միավորով առաջինն է եւ պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչում։

Էկվադորը 4 միավորով գրավեց երրորդ տեղը եւ պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն։

Կոտ դ’Իվուարի հավաքականն ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում 2:0 հաշվով պարտության մատնեց առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցած Կյուրասաոյի թիմին։ Դուբլի հեղինակ դարձավ իսպանական «Վիլյառեալի» հարձակվող Նիկոլյա Պեպեն։

Կոտ դ’Իվուարի թիմը 6 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ նվաճեց 1/16 եզրափակիչի ուղեգիր։ Կյուրասաոն 1 միավորով զբաղեցրեց վերջին տեղը E խմբում եւ ավարտեց պայքարը։

ԱԱ-2026, E խումբ, երրորդ տուր

Էկվադոր - Գերմանիա՝ 2:1 (տեսանյութ)

Նիլսոն Անգուլո, 9, Գոնսալո Պլատա, 77 - Լերոյ Զանե, 2

Կյուրասաո - Կոտ դԻվուար՝ 0:2 (տեսանյութ)

Նիկոլյա Պեպե, 7, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News