16:51  ,  22 դեկտեմբերի, 2012

Ֆորմուլա-1-ի նախագահի դստրերն ամենաերեսառածն են

Ֆորմուլա-1-ի նախագահ Բեռնի Էքլսթոունի դստրեր Պետրան ու Թամարան Business Insider-ի վարկածով ճանաչվել են հայտնի մարդկանց երեխաներից ամենաերեսառածները:

Էքլսթոունը երեխաներին թույլ է տվել օգտվել իր կարողությունից, որը գնահատվում է 4.8 միլիարդ դոլար:

Վերջերս 23-ամյա Պետրան Լոս Անջելեսում 85 միլիոն դոլարով առանձնատուն է գնել, ինչն այնքան էլ դուր չի եկել Բեռնի Էքլսթոունին:

«Իմ երեխաները կարող են օգտվել իմ գումարներից: Ես ցանկանում էի, որ նրանք գնեն որակյալ իրեր, որոնք կծառայեն նրանց, այնուհետեւ նրանց երեխաներին: Բայց հիմա ես տեսնում եմ, որ իմ հորդորները չեն կատարվում»,- Էքլսթոունի խոսքը մեջբերում է Business Insider-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով