16:51 22 դեկտեմբերի, 2012Ֆորմուլա-1-ի նախագահ Բեռնի Էքլսթոունի դստրեր Պետրան ու Թամարան Business Insider-ի վարկածով ճանաչվել են հայտնի մարդկանց երեխաներից ամենաերեսառածները:
Էքլսթոունը երեխաներին թույլ է տվել օգտվել իր կարողությունից, որը գնահատվում է 4.8 միլիարդ դոլար:
Վերջերս 23-ամյա Պետրան Լոս Անջելեսում 85 միլիոն դոլարով առանձնատուն է գնել, ինչն այնքան էլ դուր չի եկել Բեռնի Էքլսթոունին:
«Իմ երեխաները կարող են օգտվել իմ գումարներից: Ես ցանկանում էի, որ նրանք գնեն որակյալ իրեր, որոնք կծառայեն նրանց, այնուհետեւ նրանց երեխաներին: Բայց հիմա ես տեսնում եմ, որ իմ հորդորները չեն կատարվում»,- Էքլսթոունի խոսքը մեջբերում է Business Insider-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.