22:59  ,  23 հունիսի, 2026

ԱԱ-2026․ Պորտուգալիան ուժեղ էր Ուզբեկստանից՝ 5:0 (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականն ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում 5:0 հշվով պարտության մատնեց առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցող Ուզբեկստանի թիմին, որի գլխավոր մարզիչն է իտալացի աշխարհի չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն։

Դուբլի հեղինակ դարձավ սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Աչքի ընկան նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ի 24-ամյա պաշտպան Նունու Մենդեշը եւ իտալական «Միլանի» 27-ամյա հարձակվող Ռաֆայել Լեաուն։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ Պորտուգալիայի հավաքականի օգտին։

Ռոնալդուն 10 գոլով դարձավ Պորտուգալիայի հավաքականի լավագույն ռմբարկուն աշխարհի առաջնություններում։ Նա 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է պատմության մեջ։

Պորտուգալիան 4 միավորով K խմբի առաջատարն է, Ուզբեկստանը երկրորդ պարտությունը կրեց։

ԱԱ-2026, K խումբ, երկրորդ տուր

Պորտուգալիա - Ուզբեկստան՝ 5:0 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 6, 39, Նունու Մենդեշ, 17, Աբդուվոխիդ  Նեմատով, 60, ինքնագոլ, Ռաֆայել Լեաու, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News