10:46  ,  22 հունիսի, 2026

ԱԱ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայն ու Կաբո Վերդեն խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Եգիպտոսի հավաքականը Կանադայի Վանկուվեր քաղաքում Եգիպտոսի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց Նոր Զելանդիայի թիմին։

Եգիպտոսի թիմից աչքի ընկան եգիպտական «Պիրամիդսի» հարձակվող Մոստաֆա Զիկոն, անգլիական «Լիվերպուլից» հեռացած Մոհամեդ Սալահը եւ եգիպտական «Ալ Ահլիի» կիսապաշտպան Տրեզեգեն։

Եգիպտոսը 4 միավորով G խմբի առաջատարն է, Նոր Զելանդիան 1 միավորով վերջինն է։

Ուրուգվայի հավաքականը Մայամիում մրցեց Կաբո Վերդեի հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Ուրուգվայի գոլերը խփեցին պորտուգալական «Սպորտինգի» հարձակվող Մաքսիմիլիանո Արաուխոն եւ բրազիլական «Ֆլումինենսեի» հարձակվող Ագուստին Կանոբիոն։

H խմբում Ուրուգվայն ու Կաբո Վերդեն 2-ական միավորով երկրորդ-երրորդ տեղերում են։

ԱԱ-2026, G խումբ, երկրորդ տուր

Նոր Զելանդիա - Եգիպտոս՝ 1:3 (տեսանյութ)

Ֆին Սյորման, 15 - Մոստաֆա Զիկո, 58, Մոհամեդ Սալահ, 67, Տրեզեգե, 82

Standings provided by Sofascore

H խումբ, երկրորդ տուր

Ուրուգվայ - Կաբո Վերդե՝ 2:2 (տեսանյութ)

Մաքսիմիլիանո Արաուխո, 44, Ագուստին Կանոբիո, 45+6 - Քեւին Լենինի, 21, Էլիո Վարելա, 61

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News