22:01  ,  21 հունիսի, 2026

ԱԱ-2026. Իսպանիան ուժեղ էր Սաուդյան Արաբիայից՝ 4:0 (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում մրցեց Սաուդյան Արաբիայի թիմի հետ եւ հաղթեց 4:0 հաշվով։

10-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը, որն առաջին գոլը խփեց աշխարհի առաջնությունում։

21-րդ եւ 24-րդ րոպեներին աչքի ընկավ իսպանական «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Միկել Օյարսաբալը։

49-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» նորեկ, պաշտպան Մարկ Կուկուրելյայի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց սաուդյան «Ալ Հիլյալի» պաշտպան Հասան Ալ Տամբակտին։

Ավելացված երկրորդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ։

Իսպանիան 4 միավորով H խմբի առաջատարն է, Սաուդյան Արաբիան 1 միավորով երրորդն է։

ԱԱ-2026, H խումբ, երկրորդ տուր

Իսպանիա - Սաուդյան Արաբիա՝ 4:0 (տեսանյութ)

Լամին Յամալ, 10, Միկել Օյարսաբալ, 21, 24, Հասան Ալ Տամբակտի, 49, ինքնագոլ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News