19:22  ,  19 հունիսի, 2026

Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը «Փյունիկի» դպրոցի սաների հետ (ուղիղ)

Երեւանի «Փյունիկ» մարզաբազայում մեկնարկել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Հենրիխ Մխիթարյանին նվիրված  «Home Coming» միջոցառումը: 

Հենրիխ Մխիթարյանն արդեն ժամանել է մարզաբազա, որտեղ նրան դիմավորեցին մեծ թվով պատանի ֆուտբոլիստներ, «Փյունիկի» մանկապատանեկան թիմերի սաները:

Միջոցառման մեկնարկից առաջ Հենրիխ Մխիթարյանը ակումբի «Փառքի Ծառի» տակ իր ոտնահետքն ու մատնահետքը թողեց ապա ողջունեց իր հարազատ ակումբում իրեն դիմավորող բոլոր երեխաներին եւ ապագա ֆուտբոլիստներին: 

Հայաստանի հավաքականի ավագը ոտնահետքը եւ մատնահետքը թողնելուց հետո «Փյունիկ» ակումբին նվիրեց Միլանի «Ինտերի» իր մարզաշապիկը, որի վրա իր կողմից հատուկ գրառում է եղել «Փյունիկի» մասին: 
«Ողջունում եմ բոլորին: Շնորհակալ եմ ֆուտբոլային ակումբին, տնօրենին, բոլոր ներկաներին, երեխաներին: Չեք պատկերացնում, թե ինչպիսի հպարտությամբ եմ այստեղ, զգացմունքներս շատ բարձր են, անչափ ուրախ եմ: Հուզմունքս մեծ է: Միշտ հաճելի է վերադառնել այնտեղ, որտեղից սկսվել է ամեն ինչ: Այդ պատվին ուզում եմ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին նվիրել մի մարզաշապիկ, որի վրա գրված է՝ ամեն ինչ սկսվել է «Փյունիկից»,- ասաց Հենրիխ Մխիթարյանը: 

Բազմիցս Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված. Լեգենդար ֆուտբոլիստի հետ հանդիպմանը սպասում են մեծ թվով պատանի ֆուտբոլիստներ, որոնք չեն համբերում, թե երբ է իրենց կուռքը դուրս գալու մարզադաշտ: Երեխաները պարբերաբար վանկարկում են Մխիթարյանի անունը եւ կանչում Հայաստանի հավաքականի նախկին ավագին: 

Միջոցառման շրջանակում նախատեսված է մեծ ծրագիր, որի ընթացքում կներկայացվի Հենրիխ Մխիթարյանի կյանքի եւ կարիերայի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, ինչպես նաև կանցկացվի բաց հարցազրույց՝ «Փյունիկի» ակադեմիայի սաների և հատուկ հյուրերի մասնակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում