09:17  ,  18 հունիսի, 2026

ԱԱ-2026-ի ամենաթանկ մեկնարկային կազմ ունեցած հավաքականը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաթանկ մեկնարկային կազմը եղել է Ֆրանսիայի հավաքականինը Սենեգալի դեմ ընթացիկ առաջնության առաջին տուրում, հաղորդում է Transfermarkt-ը։

Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 908 միլիոն եվրո։

Ֆրանսիացի Դիդիե Դեշամի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթեց Սենեգալին։ Երկրորդ տուրում Ֆրանսիան հունիսի 22-ին կխաղա Իրաքի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News