04:15  ,  17 հունիսի, 2026

ԱԱ-2026. Էրլինգ Հոլանդի դուբլը նպաստեց Նորվեգիայի հաղթանակին (տեսանյութ)

Նորվեգիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում։

Խմբային փուլի առաջին տուրում Նորվեգիան 4:1 հաշվով պարտության մատնեց Իրաքի թիմին։

Նորվեգիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը նորամուտն աշխարհի առաջնություններում նշեց դուբլով։

Երկրորդ տուրում Նորվեգիան հունիսի 23-ին կմրցի Սենեգալի, Իրաքը՝ Ֆրանսիայի հետ։

ԱԱ-2026, I խումբ, առաջին տուր

Իրաք - Նորվեգիա՝ 1:4 (տեսանյութ)

Այմեն Հուսեյն, 39 – Էրլինգ Հոլանդ, 29, 43, Լեո Էստիգոր, 76, Այմեն Հուսեյն, 90+6, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News