01:04  ,  12 հունիսի, 2026

ԱԱ-2026․ Մեքսիկայի հավաքականի հաղթական մեկնարկը (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց կազմակերպիչներից Մեքսիկայի հավաքականը։

Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնում տեղի ունեցած բացման խաղում Խավիեր Ագիրեի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականին։

9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց սաուդյան «Ալ Կադիսիայի» 29-ամյա հարձակվող Խուլիան Կինյոնեսը։

67-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց անգլիական «Ֆուլհեմի» 35-ամյա հարձակվող Ռաուլ Խիմենեսը։

A խմբում ընդգրկված են նաեւ Չեխիայի եւ Հարավայի Կորեայի հավաքականները, որոնց հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 06:00-ին։

Մեքսիկան երկրորդ տուրում հունիսի 19-ին կմրցի Հարավային Կորեայի հետ։

ԱԱ-2026, A խումբ, առաջին տուր

Մեքսիկա - Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ 2:0 (տեսանյութ)

Խուլիան Կինյոնես, 9, Ռաուլ Խիմենես, 67

Հեռացումներ՝ Յայա Սիտհոլե (ՀԱՀ), 49, Տհեմբա Զվանե (ՀԱՀ), 84, Սեսար Մոնտես (Մեքսիկա), 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News