15:09  ,  5 հունիսի, 2026

ԵԱ․ Հայ շախմատիստուհիների արդյունքները վերջին տուրից առաջ

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին է մոտենում շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Տեղի են ունեցել նախավերջին տուրի պարտիաները։

Միանձնյա առաջատարը 15-ամյա ուկրաինացի ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիա Գնատիշինն է, որը 10 հնարավորից վաստակել է 8,5 միավոր։

Հայաստանի ներկայացուցիչներից գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը վաստակել են 6,5-ական միավոր եւ բաժանում են 15-25-րդ տեղերը։

Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանն ու միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանն ունեն 6-ական միավոր եւ բաժանում են 26-53-րդ տեղերը։

ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը վաստակել է 5,5 միավոր եւ բաժանում է 54-77-րդ տեղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում