20:04  ,  30 մայիսի, 2026

«Ռոլան Գարոս»․ Արինա Սաբալենկան դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Փարիզում անցկացվող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։

Երրորդ շրջանում Բելառուսի ներկայացուցիչը 6:0, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 53-րդ ռակետ Դարյա Կասատկինային (Ավստրալիա)։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 16 րոպե։

Չորրորդ շրջանում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 61,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News