Անգլիայի նորընծա չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան ճանաչվել է Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
«Արսենալը» 38 խաղում վաստակել էր 85 միավոր եւ 7 միավոր գերազանցել երկրորդ տեղը գրաված «Մանչեսթեր Սիթիին»։ «Արսենալը» 22 տարի չէր նվաճել չեմպիոնի տիտղոսը։
Արտետան 2019 թվականից է գլխավորում «Արսենալը», որն այս ընթացքում նվաճել է նաեւ Անգլիայի գավաթն ու երկու անգամ սուպերգավաթը։
Մայիսի 30-ին Բուդապեշտում «Արսենալը» Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ դիմակայությունում կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Փարիզյան թիմը պաշտպանում է անցած տարի նվաճած տիտղոսը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի