10:05 27 մայիսի, 2026Անգլիայի նորընծա չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան ճանաչվել է Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
«Արսենալը» 38 խաղում վաստակել էր 85 միավոր եւ 7 միավոր գերազանցել երկրորդ տեղը գրաված «Մանչեսթեր Սիթիին»։ «Արսենալը» 22 տարի չէր նվաճել չեմպիոնի տիտղոսը։
Արտետան 2019 թվականից է գլխավորում «Արսենալը», որն այս ընթացքում նվաճել է նաեւ Անգլիայի գավաթն ու երկու անգամ սուպերգավաթը։
Մայիսի 30-ին Բուդապեշտում «Արսենալը» Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ դիմակայությունում կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Փարիզյան թիմը պաշտպանում է անցած տարի նվաճած տիտղոսը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.