21:39  ,  26 մայիսի, 2026

«Ռոլան Գարոս»․ Արինա Սաբալենկան մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան հաղթանակով մեկնարկեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում։

Բելառուսի ներկայացուցիչը 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 50-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզաս Մանեյրոյին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 16 րոպե։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 67-րդ ռակետ, ֆրանսիացի Էլզա Ժակեմոն։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 61,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News