Մեկնարկել է ֆուտբոլի Հայաստան - Ղազախստան ընկերական հանդիպման տոմսերի վաճառք։
Մրցախաղը տեղի կունենա հունիսի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 18:00-ին։
Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերը վաճառվելու է միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Ղազախստան խաղի ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:
Տոմսերի գինը 1000 - 8000 դրամ է։
Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով նպատակահարմար է մարզադաշտ գալ խաղից առնվազն 2 ժամ առաջ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի