23:22  ,  17 մայիսի, 2026

ՌՊԼ․ Սպերցյանը լավագույնն է գոլային փոխանցումների քանակով

«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցումների քանակով լավագույնն է Ռուսաստանի ավարտված առաջնությունում։

Սպերցյանը 30 խաղում կատարեց 16 գոլային փոխանցում։

Նա կրկնեց Դմիտրի Լոսկովի («Լոկոմոտիվ», 2003), Հալկի («Զենիթ», 2015/16) եւ Մաքսիմ Գլուշենկովի («Լոկոմոտիվ», 2023/24) ռեկորդային ցուցանիշը։

«Կրասնոդարը» 66 միավորով դարձավ փոխչեմպիոն՝ չեմպիոնի տիտղոսը նվաճած «Զենիթից» հետ մնալով 2 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում