14:25  ,  6 մայիսի, 2026

Sardinia World Chess Festival 2026. Հայկ Մարտիրոսյանը եւ Էմին Օհանյանը առաջատարների թվում են

Իտալիայում անցկացվող Sardinia World Chess Festival 2026 շախմատի միջազգային մրցաշարում Հայստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանն ու Էմին Օհանյանը առաջատարների շարքում են: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ն: 

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 4 հնարավորից ունի 3,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ Էմին Օհանյանը: Հայ շախմատիստները կիսում են 1-14-րդ տեղերը:

Մրցաշարին մասնակցում են նաեւ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, որոնք 4 տուրից հետո ունեն 2.5 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում