00:59  ,  5 մայիսի, 2026

«Մանչեսթեր Սիթին» ավելացված վերջին րոպեին խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լիվերպուլում մրցեց «Էվերտոնի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3

Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Թիերնո Բարին։ Աչքի ընկավ նաեւ իռլանդացի պաշտպան Ջեյք Օ’Բրայենը։

«Մանչեսթեր Սիթիից» դուբլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Ժերեմի Դոկուն։ Աչքի ընկավ նաեւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Դոկուն երկրորդ գոլը խփեց ավելացված 7-րդ րոպեին։

«Մանչեսթեր Սիթին» 34 խաղից հետո 71 միավորով երկրորդն է, «Էվերտոնը» 10-րդն է՝ 48 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3:3 (տեսանյութ)

Թիերնո Բարի, 68, 81, Ջեյք Օ’Բրայեն, 73 - Ժերեմի Դոկու, 43, 90+7, Էրլինգ Հոլանդ, 83

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում