00:59 5 մայիսի, 2026Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լիվերպուլում մրցեց «Էվերտոնի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3
Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Թիերնո Բարին։ Աչքի ընկավ նաեւ իռլանդացի պաշտպան Ջեյք Օ’Բրայենը։
«Մանչեսթեր Սիթիից» դուբլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Ժերեմի Դոկուն։ Աչքի ընկավ նաեւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Դոկուն երկրորդ գոլը խփեց ավելացված 7-րդ րոպեին։
«Մանչեսթեր Սիթին» 34 խաղից հետո 71 միավորով երկրորդն է, «Էվերտոնը» 10-րդն է՝ 48 միավոր։
Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր
«Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3:3 (տեսանյութ)
Թիերնո Բարի, 68, 81, Ջեյք Օ’Բրայեն, 73 - Ժերեմի Դոկու, 43, 90+7, Էրլինգ Հոլանդ, 83
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.