Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը լավագույնն է Բաթումիում ավարտված Եվրոպայի առաջնությունում։
Երկրորդ տարին անընդմեջ տղամարդկանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողն է:
Կանանց Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երրորդն է:
Հայաստանի առաջին մեդալը Բաթումիում նվաճել է Գառնիկ Չոլակյանը: 60 կգ քաշայինների պայքարում Չոլակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Երկամարտում նա հավաքեց 274 կգ (124+150):
71 կգ քաշային կարգում երկամարտի 330 կգ արդյունքով փոխչեմպիոն է հռչակվել Գոռ Սահակյանը (150+180):
79 կգ քաշայինների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 338 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ (152+186):
Կանանց հավաքականից Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) երկամարտի 210 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ (91+119), Աննա Ամրոյանը (77 կգ) հրում վարժությունում 136 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել եւ երիտասարդների ռեկորդ սահմանել:
Ապրիլի 24-ին Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է Էմմա Պողոսյանը (86 կգ): Երկամարտում նա հավաքել է 248 կգ արդյունք (107+141): Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Արա Աղանյանը (94 կգ): Երկամարտում նա գրանցել է 381 կգ արդյունք (175+206)։
Ապրիլի 25-ին տղամարդկանց 110 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկամարտի 415 կգ արդյունքով երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը (189+226):
+110 կգ քաշայինների պայքարում երկամարտի 451 կգ արդյունքով օլիմպիական փոխչմեպիոն, աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը երրորդ անգամ կարիերայում նվաճեց չեմպիոնի տիտղոսը (210+241):
Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:09 , 18 հոկտեմբերի
18:55 , 18 հոկտեմբերի 
18:52 , 18 հոկտեմբերի 
16:35 , 18 հոկտեմբերի
15:50 , 18 հոկտեմբերի 
15:37 , 18 հոկտեմբերի
09:14 , 18 հոկտեմբերի
23:34 , 17 հոկտեմբերի
23:21 , 17 հոկտեմբերի
22:39 , 17 հոկտեմբերի