20:19  ,  26 ապրիլի, 2026

«Կրասնոդարը» հաղթեց «Դինամոյին» եւ առաջատարն է

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Կրասնոդարը» տանը 2:1 հաշվով հաղթեց Մախաչկալայի «Դինամոյին»։

36-րդ րոպեին 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Դաշտի տերերի հաղթական գոլը 67-րդ րոպեին խփեց կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան։

«Կրասնոդարը» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ռուսաստանի առաջնություն, 27-րդ տուր

«Կրասնոդար» - «Դինամո» (Մախաչկալա)՝ 2:1

Նիկիտա Կրիվցով, 29, Ջոն Կորդոբա, 67 – Դիեգո Կոստա, 4 (ինքնագոլ)

Չիրացրած 11մ՝ Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), 36 

Հեռացում՝ Միրո («Դինամո»), 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news