01:47  ,  23 ապրիլի, 2026

Իտալիայի գավաթ․ «Լացիոն» եզրափակիչում է

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Բերգամոյի «Ատալանտան» ընդունեց Հռոմի «Լացիոյին»։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

84-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Լացիոյի» իտալացի պաշտպան Ալեսիոն Ռոմանյոլին։

86-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Ատալանտայի» խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։

Լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով։

11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Լացիոյի» ֆուտբոլիստները՝ 2:1:

Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Եզրափակիչում «Լացիոյի» մրցակիցը կլինի «Ինտերը», որը պայքարից դուրս էր թողել «Կոմոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում