01:04  ,  22 ապրիլի, 2026

«Ինտերը» հասավ կամային հաղթանակի եւ եզրափակիչում է (տեսանյութ)

Միլանի «Ինտերը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում ընդունեց «Կոմոյին» եւ հասավ կամային հաղթանակի՝ 3:2 հաշվով։

«Կոմոյին» հաշվի մեջ առաջ մղեցին խորվաթ կիսապաշտպան Մարտին Բատուրինան եւ Ֆրանսիան ներկայացնող պորտուգալացի կիսապաշտպան Լուկաշ Դա Կունյան՝ 2:0:

«Ինտերից» դուբլի հեղինակ դարձավ թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։ Հաղթական գոլը խփեց խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին։

Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0

Իտալիայի գավաթի, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ինտեր» - «Կոմո»՝ 3:2 (տեսանյութ)

Հական Չալհանօղլու, 69, 86, Պետար Սուչիչ, 89 – Մարտին Բատուրինա, 32, Լուկաշ Դա Կունյա, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News