22:15  ,  21 ապրիլի, 2026

«Ինտերի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» կընդունի «Կոմոյին»։

Միլանյան թիմի ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն հրապարակել է մեկնարկային կազմը՝ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թողնելով պահեստայինների թվում։

«Ինտեր»․ Մարտինես, Ականջի, Աչերբի, Աուգուստո, Լուիս Էնրիկե, Բարելա, Չալհանօղլու, Զելինսկի, Դիմարկո, Բոնի, Տյուրամ։

«Ինտեր» - «Կոմո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News