10:46  ,  20 դեկտեմբերի, 2012

Լիոնել Մեսին «Բարսելոնայի» ամենածախսատար ֆուտբոլիստն է

Ֆուտբոլիստների եկամտահարկն Իսպանիայում 24 տոկոսից բարձրացվել է մինչեւ 52 տոկոս: Այս համատեքստում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կլանում է «Բարսելոնայի» բյուջեի ծախսային մասի մեծ մասը: Նոր պայմանագրով Մեսիի տարեկան աշխատավարձը 18 միլիոն եվրո է, եւ այդ գումարը կարող է մեծանալ թիմի նվաճումներին զուգահեռ: Առաջիկա վեց տարում Մեսին կատալոնական թիմում կունենա 102 միլիոն եվրո եկամուտ, գրում է The Sun-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով