Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը ապրիլի 7-13-ը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ՝ վերջին փուլին:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականի կազմում Օսիեկում կմասնակցեն
Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը:
Հայ մարմնամարզիկները նախօրեին են ավարտել պայքարը Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում, որտեղ նվաճել էին երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալներ: Հենացատկի վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Դավթյանը, նժույգի վարժությունում՝ Համլետ Մանուկյանը, օղակների վարժությունում արծաթե մեդալ է նվաճել Արթուր Ավետիսյանը։
Կահիրեից Հայաստանի թիմն այսօր մեկնել է Օսիեկ:
Աշխարհի գավաթի խաղարկության 6 փուլերից Հայաստանի հավաքականը մասնակցել է Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առաջին փուլին եւ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիերի 4-րդ փուլին: Երկրորդ փուլն ազգային թիմը բաց է թողել, քանի որ այն անցկացվում էր Բաքվում: Թուրքիայում տեղի ունեցած երրորդ փուլին թիմը եւս չի մասնակցել, քանի որ չէր կարողանում Դոհայից վերադառնալ հայրենիք՝ Մերձավոր Արեւելքում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով: Դոհայում անցկացվելիք 6-րդ փուլը չեղարկվել է Մերձավոր Արեւելքում շարունակվող պատերազմական գործողությունների պատճառով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի