Աշխարհի գավաթ. Հայաստանի 4 մարմնամարզիկ կմասնակցի վերջին փուլին

13:12   7 ապրիլի, 2026

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը ապրիլի 7-13-ը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ՝ վերջին փուլին:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականի կազմում Օսիեկում կմասնակցեն  

Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը:

Հայ մարմնամարզիկները նախօրեին են ավարտել պայքարը Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում, որտեղ նվաճել էին երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալներ:  Հենացատկի վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Դավթյանը, նժույգի վարժությունում՝ Համլետ Մանուկյանը, օղակների վարժությունում արծաթե մեդալ է նվաճել Արթուր Ավետիսյանը։

Կահիրեից Հայաստանի թիմն այսօր մեկնել է Օսիեկ:

Աշխարհի գավաթի խաղարկության 6 փուլերից Հայաստանի հավաքականը մասնակցել է Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առաջին փուլին եւ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիերի 4-րդ փուլին: Երկրորդ փուլն ազգային թիմը բաց է թողել, քանի որ այն անցկացվում էր Բաքվում: Թուրքիայում տեղի ունեցած երրորդ փուլին թիմը եւս չի մասնակցել, քանի որ չէր կարողանում Դոհայից վերադառնալ հայրենիք՝ Մերձավոր Արեւելքում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով: Դոհայում անցկացվելիք 6-րդ փուլը չեղարկվել է Մերձավոր Արեւելքում շարունակվող պատերազմական գործողությունների պատճառով:

 

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.