22:39  ,  5 ապրիլի, 2026

Անգլիայի գավաթ․ «Լիդս Յունայթեդը» կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Լիդս Յունայթեդը» Լոնդոնում հյուրընկալվեց «Վեստ Հեմին» եւ հիմնական ժամանակում բաց թողեց 2:0 հաշվով առավելությունը։ 

Հյուրերից գոլերը խփեցին ճապոնացի կիսապաշտպան Աո Տանական եւ անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Վեստ Հեմին» պարտությունից փրկեցին պորտուգալացի կիսապաշտպան Մատեուշ Ֆերնանդեշի եւ ֆրանսիացի պաշտպան Ակսել Դիսասիի գոլերը։

Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Լիդս Յունայթեդի» ֆուտբոլիստները եւ դուրս եկան կիսաեզրափակիչ։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» եւ «Սաութհեմփթոնը»։

Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Վեստ Հեմ» - «Լիդս Յունայթեդ»՝ 2:2, 11մ՝ 2:4 (լրացուցիչ ժամանակ՝ 0:0) (տեսանյութ)

Մատեուշ Ֆերնանդեշ, 90+3, Ակսել Դիսասի, 90+6 - Աո Տանակա, 26, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 75, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print