22:39 5 ապրիլի, 2026Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Լիդս Յունայթեդը» Լոնդոնում հյուրընկալվեց «Վեստ Հեմին» եւ հիմնական ժամանակում բաց թողեց 2:0 հաշվով առավելությունը։
Հյուրերից գոլերը խփեցին ճապոնացի կիսապաշտպան Աո Տանական եւ անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը։
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Վեստ Հեմին» պարտությունից փրկեցին պորտուգալացի կիսապաշտպան Մատեուշ Ֆերնանդեշի եւ ֆրանսիացի պաշտպան Ակսել Դիսասիի գոլերը։
Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։
Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Լիդս Յունայթեդի» ֆուտբոլիստները եւ դուրս եկան կիսաեզրափակիչ։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» եւ «Սաութհեմփթոնը»։
Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Վեստ Հեմ» - «Լիդս Յունայթեդ»՝ 2:2, 11մ՝ 2:4 (լրացուցիչ ժամանակ՝ 0:0) (տեսանյութ)
Մատեուշ Ֆերնանդեշ, 90+3, Ակսել Դիսասի, 90+6 - Աո Տանակա, 26, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 75, 11մ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.